[WordPress] 外掛分享: Payment Gateway for ACBA BANK

首頁外掛目錄 › Payment Gateway for ACBA BANK
WordPress 外掛 Payment Gateway for ACBA BANK 的封面圖片
50+
安裝啟用
★★★★★
5/5 分(2 則評價)
1432 天前
最後更新
問題解決
WordPress 4.8+ PHP 5.6+ v1.1.5 上架:2020-05-25

外掛標籤

開發者團隊

⬇ 下載最新版 (v1.1.5) 或搜尋安裝

① 下載 ZIP → 後台「外掛 › 安裝外掛 › 上傳外掛」
② 後台搜尋「Payment Gateway for ACBA BANK」→ 直接安裝(推薦)

原文外掛簡介

Payment Gateway for ACBA BANK – միջազգային Woocomerce հավելվածի հավելում է, որը ստեղծում է հնարավորություն` հեշտությամբ ինտեգրել կայքին ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգը։
Նկարագրություն
Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։
Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես նաև ԱԿԲԱ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Հեռախոսահամար` 010 318888 /8487/
Էլ-հասցե՝ [email protected]։
Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Հավելվածն ունի հնարավորություն` ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։
Նույնականացում
Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել 033 779 -779 հեռախոսահամարով։
Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։
Աշխատանքային նկարագիր
Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգի վճարների ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև ԱԿԲԱ ԲԱՆԿԻ վճարային համակարգի կողմից տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ պատմությանը։
Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
– Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված WordPress-ով
– Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը
– Կայքը պետք է համապատասխանի հավելվաածի մինիմալ պահանջներին
– Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված լինեն ճշգրիտ
Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը
2. Հավելվածն անցել է թեստավորում և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում
3. Կարգավորման վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ հետ)
5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն
6. Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն*
Installation/ Ինտեգրում
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)

Ներբեռնել Payment-Gateway-for-ACBA-BANK.zip-ը /wp-content/plugins/ տարածք
Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins բաժնում
Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-ACBA-BANK.zip.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԱԿԲԱ ԲԱՆԿԻ կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Իրավունքեր
Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը:
Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։
ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
– այլ հավելվածների,հավելումների, հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար
– WordPress հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
– oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

文章
Filter
Mastodon