[WordPress] 外掛分享: Payment Gateway for Telcell

首頁外掛目錄 › Payment Gateway for Telcell
WordPress 外掛 Payment Gateway for Telcell 的封面圖片
100+
安裝啟用
★★★★★
5/5 分(2 則評價)
748 天前
最後更新
問題解決
WordPress 4.8+ PHP 5.6+ v2.0.4 上架:2022-01-30

外掛標籤

開發者團隊

⬇ 下載最新版 (v2.0.4) 或搜尋安裝

① 下載 ZIP → 後台「外掛 › 安裝外掛 › 上傳外掛」
② 後台搜尋「Payment Gateway for Telcell」→ 直接安裝(推薦)

原文外掛簡介

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Նկարագրություն
Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Պլագինի աշխատանքային նկարագիր
Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)

Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
Պլագինն ունի՝
• թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ),
• տեխնիկական լոգավորման հնարավորություն,
• մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
• զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։

Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։
Ինտեգրում
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)

Ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip-ը /wp-content/plugins/ տարածք
Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի “Plugins” բաժնում
Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը

Տարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Իրավունքեր
Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/
Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։
Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։
«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում
• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

文章
Filter
Mastodon